Անձրեւ, կարկուտ, քամու ուժգնացում. եղանակի կանխատեսում
Աջակցիր «Ա1+»-ինԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 18-ի ցերեկը, 19-ին, 22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 20-21-ը, 23-ի կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունիսի 18-ի ցերեկը, 19-23-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:
Երևան քաղաքի հունիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.90C (1989 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.30C (1971 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.50C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․
Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում, իսկ մյուս շրջանների գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: