Եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինի, հայաստանցիների քանի՞ տոկոսը կպատվաստվի․ ուսումնասիրություն
Աջակցիր «Ա1+»-ին2020 թ. մայիսին Բրեվիսի կողմից իրականացված «արտակարգ» հետազոտության շրջանակներում փորձել ենք հասկանալ հայաստանցիների տրամադրություններն ու սպասումները՝ կապված նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման հետ։
Հարցվածների գրեթե կեսը՝ 44%-ը, հավանական է համարել, որ պատվաստանյութը կստեղծվի արդեն այս տարի, մոտ 16%-ը որպես հավանական ժամկետ նշել է 2021-ը, իսկ ավելի քան 10%-ը կարծիք է հայտնել, որ պատվաստանյութը կստեղծվի 2021-ից հետո։ Կան նաև հոռետեսորեն տրամադրվածներ (9%), որոնք անհավանական են համարում պատվաստանյութի ստեղծումը։
Պատվաստանյութի առկայության դեպքում յուրաքանչյուր 3-րդ հայաստանցի (հարցվածների 32%-ը) չի գնա պատվաստվելու։ Մի փոքր ավելի է նրանց թիվը, ովքեր լիովին հավանական են համարում, որ կպատվաստվեն՝ 36%:
Հետազոտությունը կատարվել է այս տարվա մայիսի 15-25-ն ընկած ժամանակահատվածում, Երևանում և Հայաստանի 10 մարզերում հեռախոսային հարցումների միջոցով 1620 բնակիչների շրջանում։
Հետազոտության մի մասն էլ նվիրված է եղել մեր քաղաքացիների սպասումներին՝ կախված Հայաստանում և աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակի կանխման հետ։