Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Աբովյան
A A
Քաղաքականություն

Այս օրերին 4000-ից ավելի մարդ դիմել է, որ դառնա ԲՀԿ անդամ. Արման Աբովյան (տեսանյութ)

Իշխանությունները շարունակում են տեղեկատվական գրոհը։ Այս մասին Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ հավելելով, որ իշխանությունները քողարկում  են քաղաքական հետապնդումները ընդդիմությանը վարկաբեկումների ներքո։

«Միայն այս օրերին 4000-ից ավելի մարդ դիմել է, որպեսզի անդամագրվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։  Այսօր այն ինչ կատարվում է, դա ոչ միայն նեղ կուսակցական կամ միայն պարոն Ծառուկյանին առնչվող խնդիր է, այլ գլոբալ պետական խնդիր է, որովհետև այն ճանապարհը, որը ընտրել են իշխանությունները, տանում են դեպի կոլապս»։

Նրա գնահատմամբ՝ այսօր երկրում քաղաքական ճգնաժամ է.

«Այսօր շատ ակտիվ ձևավորվում է նեոլիբերալ ֆաշիզմի տարրեր, որովհետև ինքը պոզով-պոչով չի լինում»։

ԲՀԿ պատգամավորը  պնդում է, որ իշխանությունը ԲՀԿ-ի մեջ քաղաքական վտանգ է տեսնում, ուստի փորձում է իրենց ճնշման ենթարկել։

Աբովյանը պնդեց, որ ցանկացած պարագայում Գագիկ Ծառուկյանը շարունակելու է մնալ թե՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, թե՛ խմբակցության ղեկավար․

«Որտեղ գտնվի պարոն Ծառուկյանը, օպերատիվ կառավարման բոլոր լծակները մեր կողմից մտածված են և բնավ ոչ մի խնդիր մենք չենք ունենալու»։