Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ Միրզոյան
A A
Քաղաքականություն

Ես կադրերը չեմ տեսել. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ-ի մոտ  հունիսի 15-ի միջադեպին, երբ առնվազն հինգ լրագրող է տուժել։

«Ես մշտապես եղել եմ, հիմա էլ կամ ու շարունակելու եմ լինել լրագրողների անխոչընդոտ գործունեության, լրագրողների իրավունքների պաշտպանը և լրագրողների գործունեությունը խոչընդոտելու որևէ փորձ կդատապարտեմ: Ինչ հիշատակում եք՝ ես կադրերը չեմ տեսել, լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, զուգահեռ լսել եմ կարծիքներ, որ ոչ մի առանձնակի բան չի արվել»,- ասել է Միրզոյանը:

Նա շեշտեց,  որ այս պարագայում էական են կատարվածի մանրամասները, բայց դատապարտելի է, եթե որևէ կերպ  խախտվել է լրագրողների իրավունքը։

Միրզոյանը համոզված է, որ պետք է ծառայողական քննություն անցկացվի, թեև ինչպես ցանկացած քաղաքացու, այնպես էլ լրագրողների պարագայում համընդհանուր կանոնների պահպանումը  պարտադիր է։