Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի նվիրատվությունը՝ մանկապարտեզներին

Օրերս ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակը Լոռու և Շիրակի մարզերի մանկապարտեզներին տրամադրեց 151 ինֆրակարմիր ջերմաչափ և հավելյալ մարտկոցներ։

Այս նվիրատվությունը կատարվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրի կողմից։ Ջերմաչափերն անհրաժեշտ են համավարակի շրջանում մանկապարտեզների աշխատանքն ապահով կազմակերպելու և ռիսկերը մեղմելու նպատակով։ Մանկապարտեզների անունից ջերմաչափերը ստացան Լոռու մարզպետի տեղակալ Ռուբեն Խանզադյանը և Շիրակի մարզպետի տեղակալ Անի Մաղաքյանը։