Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սելավաջրերում՝ արգելափակված (տեսանյութ)

Երեկ ուշ երեկոյան Ալավերդի քաղաքի Թումանյան և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում ավտոմեքենաներն արգելափակվել են սելավաջրերի մեջ։

Քաղաքացիներին ավտոմեքենաներից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սելավաջրերում արգելափակված 2 ավտոմեքենայից դուրս են բերել 5 քաղաքացու, ժամանակավորապես դադարեցրել երթևեկությունը դեպի Թումանյան և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ և ավտոքարշակի օգնությամբ ավտոմեքենաները դուրս բերել ջրից։

ԱԻՆ