Եթե վաղը Նիկոլ Փաշինյանը կորցներ իշխանությունը, եւ նրա հետ նման գործողություն կատարվեր, նույն ձեւ կվարվեինք․ Արթուր Ղազինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այո՛, մինչև ԱԱԾ-ից դուրս գալը հայտարարել ենք, որ սա քաղաքական բռնաճնշում է, և մեր այստեղ ներկա լինելը ևս դրա ապացույցն է»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը նույնպես դատարանի մոտ էր, որտեղ քննվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն էլ ասաց, որ իրենք եկել են քաղաքական համերաշխություն հայտնելու իրենց ընդդիմադիր գործընկերոջը։
«Սա զուտ քաղաքական մշակույթի, քաղաքական մրցակցության և ժողովրդական ինստիտուտների արդյունավետ գործունեության համար ուղղված ակցիա է։ Եթե այս նույն գործողությունը կատարվեր խորհրդարանի մեկ այլ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի հանդեպ, մենք նույնը կանեինք, գոնե մենք, «Մեկ Հայաստան» կուսակցությանը նույն ձև կվերաբերվեր։ Եթե վաղը Նիկոլ Փաշինյանը կորցնի իշխանությունը, դառնա ընդդիմություն, և իր հետ նույն ոճով, որ արվում է Ծառուկյանի հետ, արվեր նման գործողություն, մենք ևս նույն ձև կարձագանքեինք»,- ընդգծեց Ղազինյանը։
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ վերջին շրջանում Հայաստանում իրականացվող ապօրինի և քաղաքական նպատակ ունեցող հետապնդումները կարող են մտածելու հիմք տալ, որ հնարավոր է, որ իր նկատմամբ իրականացվի որևէ գործողություն։
«Օրինական ճանապարհով ինձ զրկել ազատությունից ուղղակի հնարավոր չէ, որովհետև ես որևէ բան ապօրինի չեմ արել»,- ընդգծեց «Հայրենիք» կուսակցության նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութերում