Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

«Քեզի պես միլիոնն էլ գա՝ չեմ քանդե». ապօրինի շինարարություն Գյումրիում (տեսանյութ)

Գյումրու Կենտրոնական շուկային հարակից շենքերից մեկի հարեւանությամբ տարիներ շարունակ գործել է առեւտրային տնակ:

Օրերս շենքի սեփականատիրոջ՝ Լյովա Գաբոյանի հորդորով, ժամանակավորապես հեռացվել է տնակը: Սակայն տնակի նախկին տարածքում շենքի սեփականատերը սկսել է հրդեհային ելքի կառուցման աշխատանքներ:

Հակամարտությունը եռակողմ է՝ Գյումրու համայնքապետարանն այսօր սեփականատիրոջը հորդորեց դադարեցնել ու ապամոնտաժել մետաղական կոնստրուկցիաների հավաքման գործընթացը: