Բացել լրահոսը Փակել լրահոսը
meclis
A A
Հասարակություն

Թուրքիայի մեջլիսում կորոնավարակի դեպք է գրանցվել

Թուրքիայի խորհրդարանի աշխատակազմում կորոնավիրուսով վարակվելու մեկ դեպք է հաստատվել, գրում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ մեջլիսում լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված թեյարանում աշխատակիցներից մեկը կորոնավիրուսով վարակման կասկածանքով թեստավորվել է և պատասխանը դրական է եղել։

Այս դեպքի հաստատումից հետո մեջլիսի բոլոր այն աշխատակիցներից և ԶԼՄ-ների ներկայացուցիչներից, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ, պահանջվել է թեստ հանձնել։ 

Հերթապահ լրագրողների համար բացվել է խորհրդարանի հիվանդանոցը և վերջիններս թեստավորվել են։ Շենքն ամբողջությամբ ախտահանվել է։ 

Աղբյուր՝ ermenihaber.am