Բացել լրահոսը Փակել լրահոսը
104330518_2323836174577950_6887178961031143700_n
A A
Պաշտոնական

Սիրիայից վերադարձած ականազերծողներն ու բժիշկները 14 օր կինքնամեկուսանան

Հունիսի 16-ին կայացավ Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականցանող խմբի հերթափոխը:

Ականազերծողներից և բժիշկներից բաղկացած մեր հերթական խումբը, ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ մեկնեց Հալեպ և մինչև հոկտեմբեր այնտեղ կիրականացնի իր առաքելությունը: Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների 5-րդ խմբի սակրավորները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները:

Իսկ Հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի ականազերծողներն ու բժիշկները, չնայած Սիրայում անցել են COVID-19 թեստավորում, ստացել են բացասական պատասխան և վերադարձել Հայաստան, համաձայն Պարետի որոշման՝ 14 օր կինքնամեկուսանան:

Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ