ԲՀԿ-ն ցանկանում է քննիչ հանձնաժողով ստեղծել, նաև կդիմեն ՍԴ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բագավաճ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է երկու նախաձեռնությամբ հանդես գալ՝ նախ ստեղծել քննիչ հանձնաժողով, որը ուսումնասիրելու է կորոնվիրուսի կանխարգելման աշխատանքների կազմակերպման հանգամաները:
ԲՀԿ-ն դիմելու է նաև Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման օրինաչափությունը: Այս մաին ԱԺ-ում լրագրողներին հայտնեցին ԲՀԿ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Իվետա Տոնոյանը:
ԲՀԿ-ն կոչ է անում «Լուսավոր Հայաստան»-ին միանալ իրենց նախաձեռնություններին՝ անհրաժեշտ քանակով ստորագրություններ հավաքելու համար:
Տոնոյանի խոսքով՝ այլև հապաղելու ժամանակ չկա, և պետք է պարզել, թե կառավարությունը կամ պարետատունը ժամանակին և իրավաչա՞փ են կազմակերպել իրեն գործողությունները.
«Նույն վարչապետն ասաց՝ դժոխքի միջով ենք անցնում, Առողջապահության նախարարը ներողություն խնդրեց, սակայն այս դեպքում ներողություններով սահմանափակվել հնարավոր չէ, որովհետև մենք գործ ունենք մարդկային կյանքերի և առողջության հետ»:
ԼՀԿ-ի հետ բանակցությունների մեջ են:
Տոնոյանը պնդեց,որ որևէ ակցիա չեն իրականացրել, եղել է իրենց համակիրների ինքնաբուխ հավաք:
ԲՀԿ-ն խորհրդարանի նիստը բոյկոտել է, բայց նիստերի դահլիճից դուրս շարունակելու է աշխատանքները,-նշեց Տոնոյանը:
Պատգամավորը հայտնեց նաև՝ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը քննվելու է այսօր երեկոյան ժամը 19։00-ին՝ Շենգավիթի դատարանում․ ԲՀԿ-ն խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկում:
«Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հայտնեց, որ կուսակցություններ կան, որոնց հետ համագործակցելու հստակ պայմանավորվածություն են ձեռք բերել, խոսքը «Հայրենիք», «Մեկ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների մասին է:
Էնֆիաջյանը նաև վերահաստատեց իրենց դիրքորոշումը, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականցվում, մինչդեռ այսօր արձանագրվում են օրենցօր վատթարացող տվյալներ: