Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+federer
A A
Սպորտ

Ռոջեր Ֆեդերերը բաց կթողնի մրցաշրջան-2020-ի մնացած մասը

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը երկրորդ անգամ ծնկի վիրահատության է ենթարկվել և ստիպված բաց կթողնի մրցաշրջան-2020-ի մնացած մասը: Այդ մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Այդպիսով, ընդհատվել է նրա կողմից սահմանած ֆենոմենալ ռեկորդը, ըստ որի թենիսիստը 20 տարի շարունակ հանդես է եկել «Մեծ սաղավարտի» մրցումների եզրափակիչներում: Այս տարի Ռոջեր Ֆեդերերը մասնակցել էր Ավստրալիայի բաց առաջնությանը, սակայն կիսաեզրափակիչում պարտվել էր Նովակ Ջոկովիչին:

Այդ ցուցանիշով երկրորդ տեղում իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը 17 տարի շարունակ խաղացել է խոշոր մրցաշարերի եզրափակիչներում: Նրան հաջորդում են ֆրանսիացի Գաել Մոմֆիսն ու Նովակ Ջոկովիչը՝ համապատասխանաբար 16 և 15 տարի:

Նշենք, որ այս տարվա փետրվարին Ռոջեր Ֆեդերերն արդեն մեկ անգամ ենթարկվել էր ծնկի  վիրահատության, սակայն օրերս պահանջվել է նոր միջամտություն բժիշկների կողմից: