Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հրացանով կրակել էր երիտասարդի դեմքին (տեսանյութ)

Հունիսի 14-ին, ժամը 3-ի սահմաններում, մի կին 1-02 էր զանգել և հայտնել, որ Վանաձոր քաղաքի ցուցանակի մոտ արնոտված մի տղամարդ է իրենց մեքենան փորձել կանգնեցնել, սակայն իրենք չեն կարողացել կանգնել: Հաղորդումը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Գուգարքի բաժին:

Քրեական հետախույզների անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն օրը, ժամը 1.30-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի սննդի օբյեկտներից մեկի մոտ Վանաձորի Անդրանիկի փողոցի 43-ամյա մի բնակիչ վիճել է երևանցի 27-ամյա մի երիտասադի հետ և «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական մեկփողանի հրացանով կրակել նրա դեմքին, ինչի հետևանքով երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը նույն օրը, ժամը 7.30-ին, ներկայացավ ոստիկանության Գուգարքի բաժին` իր հետ բերելով հրացանը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: