Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վերմիշյանի գործով խուզարկության ժամանակ Գագիկ Ծառուկյանին առնչվող թղթեր են գտել. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում լրագրողների այն դիտարկմանը, թե ԱԱԾ-ն ինչու էր եկել Ծառուկյանին բերման ենթարկելու այն դեպքում, երբ Ծառուկյանն անձամբ է պատրաստակամություն հայտնել ներկայանալ, Միրզոյանը նախ ասաց՝ քանի դեռ չկա ԱԺ-ի որոշումը, Ծառուկյանին որևէ մեկը չի կարող բերման ենթարկել։

Ապա չբացառեց, որ ԱԱԾ-ն ունեցել է որոշակի օպերատիվ տվյալներ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հայտարարություններին, որ շարունակելու են իրենց պայքարը, Միրզոյանն ասաց, որ Հայաստանը ազատ, ժողովրդավար երկիր է, և չի կարող սահմանափակվել ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ նրանց համակիրների ազատ արտահայտվելու իրավունքը։

Բայց պետք է հաշվի առնել նաև համավարակի և արտակարգ դրության իրողությունները:

Թե ինչո՞ւ Ծառուկյանի նկատմամբ հենց հիմա առաջացավ քրեական հետապնդում իրականացնելու անհրաժեշտություն, Միրզոյանն ասաց՝ գնացել են, Վահագն Վերմիշյանի մոտ այլ անձի գործով խուզարկություն են արել և գտել են թղթեր, որոնք վերաբերվել են Ծառուկյանին: Միրզոյանը պնդեց, որ 2015 թվականին Ծառուկյանի հետ կապված իրադարձությունների հետ կապված բացարձակ ընդհանրություն չկա, այն ժամանակ եղել է շանտաժ, այսօր իրենք այդ ճանապարհով չեն գնում: