Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քաղաքացիների տեսակետը Ծառուկյանին առաջադրված մեղադրանքների մասին (տեսանյութ)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ԱԺ շենքից հեռանալուց հետո գրեթե դատարկվեց Բաղրամյան պողոտան։   Մնացել էին մի քանի ոստիկան, լրագրող եւ  ԲՀԿ  աջակից։

Ծառուկյանին  աջակցելու եկած կանանցից մեկը հայտնեց, որ տեղյակ է, որ առաջադրվող մեղադրանքներից մեկը  վերաբերում է ընտրակաշառքին։  Նա կարծում է, որ չի  բաժանվել ընտրակաշառք, իսկ եթե  10000 դրամներ են տրվել, ապա որպես օգնություն. մարդիկ էլ սոցիալական վիճակից դրդված՝  վերցրել են։  Նա  վստահեցրեց, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ օգնել է իրեն, երբ իր ամուսինը զոհվել է։

 Մեկ այլ քաղաքացի, որն անցնում էր այդ տարածքով, զարմացած էր, որ Ծառուկյանի աջակիցները, խախտելով արտակարգ դրության պահանջը, հավաքվել են այստեղ։ 

« Ինչ է նշանակում, եթե նա ունի հարստություն, եթե նա ունի կալվածքներ, հեղինակություն, իրավունք չունե՞ն հարցաքննելու»,- շեշտեց նա։

 Տղամարդը կարծում է, որ պետք է սպասել քննության ավարտին։    Ըստ նրա՝  պետք է  հնարավորություն տալ աշխատել  Փաշինյանի թիմին, քանի որ երկու տարի առաջ  նրանք ստացել են  80 տոկոսից ավել  քվե։

Նա մի հարցում, անկախ քննությունից, վստահ է. «Վերջը փոքր պետություն է, այսքան միլիարդատեր այս փոքր  պետության մեջ,  չի կարող լինել»։