Բացել լրահոսը Փակել լրահոսը
89767378_2551084651809462_37204630000841սսսսս52320_n
A A
Պաշտոնական

Հիշեցում՝ հողերի պահպանության կանոնները խախտելու դեպքում նախատեսված տուգանքի մասին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է հողերի պահպանության կանոնները խախտելու դեպքում նախատեսված տուգանքի մասին

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 544-րդ հոդվածի համաձայն՝Հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողերի վիճակը վատթարացնող այլ բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:

‼️Հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելը, չպահպանելը, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելը, ապօրինի տեղափոխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով: