Բացել լրահոսը Փակել լրահոսը
_112899725_hi061923583-1
A A
Հասարակություն

«Օսկարի» մրցանակաբաշխությունը հետաձգվել է

Հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության 93-րդ արարողությունը հետաձգվել է՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված։

BBC-ն հայտնում է, որ այն տեղի կունենա 2021-ի ապրիլի 25-ին եւ ոչ թե փետրվար ամսին, ինչպես սովորաբար լինում է։

Այս մասին կինոակադեմիան գրառում է հրապարակել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:

«Դա ճշմարիտ է: Հաջորդ տարի՝ 2021-ին,  «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 25-ին»,-ասվում է հաղորդագրությունում:

Առայժմ հայտնի չէ նաեւ, թե այն տեղի կունենա սովորականի նման, թե՞ առցանց տարբերակով։