Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa
A A
Սպորտ

«Նոան» և «Արարատ-Արմենիան» չպարզեցին հաղթողին

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի մեկնարկային մրցավեճում Երևանի «Նոան» իր հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Արարատ-Արմենիայի» հետ:

Հանդիպման 7-րդ րոպեին տանտերերի պաշտպան Միխայիլ Կովալենկոն խառը իրադրությունում բացեց հաշիվը: Սակայն, հյուրերը շատ արագ վերականգնեցին հավասարությունը: Խաղի 18-րդ րոպեին ուկրաինացի Սերգեյ Վակուլենկոն գլխի դիպուկ հարվածով խփեց պատասխան գնդակը: Առաջին խաղակեսի մնացած ժամանակում, ինչպես նաև երկրորդ կեսում, թիմերին այլևս չհաջողվեց դարպասի նոր գրավում արձանագրել: Արդյունքում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1:    

«Նոան» վաստակելով 36 միավոր, հավասարվեց 3-րդ տեղում ընթացող «Շիրակին»: Գործող չեմպիոնն իր միավորների քանակն հասցրեց 45-ի և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Տուրի մյուս խաղերը կկայանան վաղը: «Ալաշկերտը» սեփական դաշտում կընդունի «Շիրակին», իսկ «Արարատը»՝ «Լոռի ՖԱ»-ին: