ՀՔԱՎ։ «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ
Աջակցիր «Ա1+»-ին«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Նախագծով առաջարկվող օրենսդրական կարգավորումները նպատակաուղղված են կամավորության ինստիտուտի կայացմանը, այդ թվում՝ հասարակության լայն շերտերին կամավորական գործունեության և կամավոր աշխատանքներում ներգրավելու համար անհրաժեշտ նախապայմաններ ամրագրելուն, հասարակության մեջ խոցելի խմբերի նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքի, փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը, բնակչության կյանքի որակի ու կենսակերպի բարելավմանն աջակցելուն, ինչպես նաև ինքնակազմակերպվող ու քաղաքացիական ակտիվ հասարակություն ձևավորելուն։
Այդուհանդերձ, հարկ է նշել, որ Նախագծով նախատեսված կարգավորումները պարունակում են մի շարք սահմանափակող դրույթներ, որոնք հակասում են կամավորության մշակույթի զարգացման սկզբունքներին։
Արձանագրված խնդիրներն ու դրանց վերաբերյալ ՀՔԱՎ-ի առաջարկները՝ ԱՅՍՏԵՂ
Առաջարկները ներկայացվել են e-draft.am հարթակի միջոցով։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ