Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Շարունակում են ապօրինի բարձրահարկերը»․ Արմեն Աբրոյանը՝ Ֆիրդուսի թաղամասի մասին (տեսանյութ)

«Ցավոք սրտի, տեսնում ենք՝ այս վերջին 2 տարվա ընթացքում շարունակում են ապօրինի բարձրահարկերը, և ավելին, թույլատրվում են որոշ գերատեսչությունների կողմից»։ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Մշակույթի նախարարության Պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն այս մասին ասաց այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով Ֆիրդուսի թաղամասում շինությունների քանդման ու թաղամասում կատարվող շինարարությանը։

«Դա չկանխելը և մեր կողմից այդ տագնապի բարձրացմանն ընթացք չտալը բերեց Ֆիրդուսի 2 շինությունների՝ պատմամշակութային արժեք ունեցող շինությունների դեպքերին»,- նշեց նա։

Աբրոյանի խոսքերով՝ Երևանի պատմամշակութային միջավայրի աղճատման վերաբարյալ դեռևս 2019 թվականի հուլիսին գրություն են ներկայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ խնդրելով դիմել ոստիկանություն՝ պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին, սակայն ԿԳՄՍ նախարարությունը չի դիմել։

«Դեռևս 2011 թվականին կառավարություն ներկայացվեցին որոշ լրացուցիչ չափորոշիչներ, օրինակ՝ եթե այս դարերի խաչքարը թվագիր է, հանրապետական է, բայց դրանք չեն վերաբերում նրան, ինքն արժեք ունի, թե ոչ , դրանք վերաբերում են դասակարգմանը, կոպիտ ասած։ Ստիպված դա էլ արվեց, բայց ո՛չ այս կառավարության, ո՛չ այն կառավարության օրոք չեն ընդունվել այդ որոշումը և չափորոշիչները»,- ընդգծեց ԿԳՄՍՆ Պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետը։

Մանրամասները՝ տեսանյութում