Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատի մարզ
A A
Մարզեր Հասարակություն

Խոստանում են ճանապարհ փակել․ Արարատի մարզի մի խումբ բնակիչներ հավաքվել են կառավարության շենքի մոտ (տեսանյութ)

Արարատի մարզի Հայանիստ և հարակից համայնքի մի խումբ բնակիչներ հավաքվել են կառավարության շենքի առջև։ Նրանց խոսքերով՝ երկու ամիս է՝ երթուղային տրանսպորտը չի գործում, և ստիպված այլ անձանց մեքեներով են գնում աշխատավայր։

«Հիմա մենք բոլորս աշխատում ենք, երեխա ենք պահում։ Դուրս ենք գալիս, ճանապարհներին ձեռք ենք պարզում, որ օտար տղամարդիկ կանգնեն, մեզ իջեցնեն քաղաք, որ գնանք աշխատանքի»,- ասաց Հայանիստի բնակիչ Տաթևիկ Ավետիսյանը։

 Նա նշեց, որ Արարատի մարզպետն իրենց պատասխան չի տալիս, իսկ գյուղապետն, ըստ նրա, լավ մարդ է, սակայն վերջինիս օգնություն է պետք այս իրավիճակում։ Քաղաքացին նաև իր հետ մի ջուր էր բերել, և ջրի հետ կապված նշեց, որ այդ ջրից երեխան թունավորվել է ժամանակին։

Ջրի հետ կապված, ըստ Արարարտի մարզի բնակչի, զանգահարել է իր հարևաններից մեկը «Վեոլիա ջուր», սակայն այնտեղից պատասխանել են, որ մի քանի բնակիչ պետք է զանգահարի, որ խնդրին արձագանք լինի։

Տրանսպորտից, բնակչի փոխանցմամբ, օգտվում էր 6 գյուղ՝ Արգավանդը, Գեղանիստը, Խաչփառը, Հայանիստը, Ազատաշենը, Գետաշենը։ Տրանսպորտի խնդրի մասով լուծում չստանալու պարագայում բնակիչները խոստանում ճանապարհ փակել։ Նրանք պահանջում են լուծել թե՛ տրանսպորտի, թե՛ ջրի հարցը։