Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess karlsen
A A
Սպորտ

Մագնուս Կառլսենը հաղթեց Clutch Chess International մրցաշարում (տեսանյութ)

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը հաղթանակ տարավ առցանց անցկացվող Clutch Chess International արագ շախմատի միջազգային մրցաշարում: Եզրափակիչ մրցամարտում նորվեգացի շախմատիստը 9,5:8,5 հաշվով առավելության հասավ աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ:

Հատկապես դրամատիկ ստացվեց մրցամարտի վերջնամանը: 11-րդ պարտիայում ամերիկացի գրոսմայստերը հաղթելով աշխարհի չեմպիոնին, առաջ անցավ հաշվի մեջ, քանի որ դրա համար երեք միավոր ստացավ: Մագնուս Կառլսենը միայն հաղթանակի դեպքում կարող էր վերականգնել մեկ միավորի առավելությունը, և նա դրան հասավ վերջին, 12-րդ պարտիայում:

Աշխարհի չեմպիոնն այս հաջողության հասավ կստանա 75 հազար դոլար պարգևավճար, 50 հազարն առաջին տեղը գրավելու, իսկ մնացած 25 հազարը՝ կարևոր պարտիաներում հաղթանակներ տանելու համար:

Հիշեցնենք, որ մրցաշարի ութ մասնակիցների թվում էր նաև Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը, որը կիսաեզրափակիչում պարտվել էր հենց Մագնուս Կառլսենին: