Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատախազություն
A A
Քաղաքականություն

Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ-ին դիմելու քաղաքական որոշում չկա. Դատախազություն

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Ազգային ժողովին դիմելու որեւէ քաղաքական որոշում չկա եւ չի կարող լինել: Այս մասին   հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար Ազգային Ժողովին ՀՀ գլխավոր դատախազի կողմից դիմելը քաղաքական գործընթաց չէ: Այն բացառապես իրավական է եւ պայմանավորված է բացառապես ձեռք բերված փաստական տվյալների, ապացույցների բավարարությամբ: