ԱՄՆ-ում 150 բասկետբոլիստ դեմ է խաղերի վերսկսմանը, իսկ գլխավոր աստղը կողմ է
Աջակցիր «Ա1+»-ինԲասկետբոլի Ազգային Միության առաջնության 150 բակետբոլիստներ դեմ են մրցաշարի վերսկսմանը: Այդ մասին հայտնում է Bleacher Report-ը:
Նրանք համացանցով գիտաժողով են կազմակերպել, որի ժամանակ հայտնել են, որ Օռլանդոյում, որտեղ պետք է կայանան բոլոր խաղերը, մեծ է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը: Նրանք նաև նշել են, որ երկրում ստեղծված սոցիալական լարված իրավիճակը կարող է խանգարել հանդիպումների անցկացմանը:
Մրցաշարի վերսկսմանը դեմ են այնպիսի անվանի բասկետբոլիստներ, ինչպիսիք են «Բրուկլին Նեթսի» խաղարկող Կայրի Իրվինգը, Կարմելո Էնտոնին «Պորտլենդից», Դուայթ Հովարդը՝ «Լեյքերսից»:
Իսկ ահա առաջնության գլխավոր աստղ Լեբրոն Ջեյմսը չի մասնակցել գիտաժողովին: Նա չնայած աջակցում է երկրում ռասիզմի դեմ շարժմանը, սակայն կողմ է խաղերի վերսկսմանը: Լեբրոն Ջեյմսն իր և թիմակիցների մարզավիճակը պահպանելու համար կարանտինի ժամանակ նույնիսկ փակ մարզումներ է կազմակերպել իր հաշվին: