Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

2020թ ըմբշամարտի աշխարհի առաջնություն հավանաբար չի անցկացվի

Ըմբշամարտի միացյալ միությանն առայժմ չի հաջողվում կազմել 2020թ մրցաշրջանի կայուն և արդյունավետ մրցումային օրացույց: Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է, դրա դեմ պայքարելու ժամկետների անորոշությունը, անկայում իրավիճակը ողջ աշխարհում:   

Կազմակերպության առցանց խորհդաժողովին քննարկվել է  աշխարհի առաջնությունը մինչև տարեվերջ անցկացնելու հնարավորությունը, սակայն Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի այդ առաջարկը հավանության չի արժանացել։

Նորվեգիայի ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, 2021թ աշխարհի առաջնությունը կայանալու է այդ երկրի մայրաքաղաք Օսլոյում: Ըստ միջազգային ֆեդերացիայի կազմած նոր օրացույցի, 2021թ սկզբին տեղի կունենան օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը, հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը կայանալու են ըմբշամարտի մրցումները հենց խաղերում, իսկ հոկտեմբերի 2-10-ը կհատկացվի աշխարհի առաջնության անցկացմանը: 2020 թվականին միջազգային ֆեդերացիան հավանաբար աշխարհի առաջնություն չի անցկացնի: