Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Աշխարհի երկրորդ ռակետը վախենում է մասնակցել ԱՄՆ-ի բաց առաջնությանը

Կանանց թենիսի երկրորդ ռակետ Սիմոնա Հալեպը խոստովանել է, որ վախենում է ճանապարհորդություններից և հնարավոր է հրաժարվի մի շարք մրցաշարերից, այդ թվում ԱՄՆ-ի բաց առաջնությունից, որը պետք է կայանա սեպտեմբերին:

«Ես շատ եմ վախենում Նյու Յորք մեկնելուց, հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Վախենում եմ ոչ միայն վարակվելուց, այլև հեռավոր ճանապարհորդությունից, կարանտինից ու կազմակերպիչների նոր պահանջներից:

Մենք բոլորս էլ հարմարվել ենք որոշակի պայմաններին և չենք ցանկանում, որ դրանք փոխվեն: Դա հատկապես վնաս է մեր օրգանիզմին: Հասկանում եմ, որ մրցումների վերսկսումը ֆինանսապես ձեռնտու է բոլորին, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուրն առանձին պետք է որոշում կայացնի, արդյոք ցանկանում է մասնակցել մրցումներին, թե՝ ոչ», - ռումինացի թենիսիստուհու խոսքերը մեջբերել է The New York Times թերթը:

Ինչպես նշում է աղբյուրը, Սիմոնա Հալեպը կորոնավիրուսի կարանտինի օրերին զբաղվել է բարեգործությամբ՝ տարբեր ձևերով օգնություն ցույց տալով կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող հիվանդանոցներին: