Լևոն Արոնյանը անհաջող մեկնարկեց կիսաեզրափակիչ փուլը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը անհաջող մեկնարկեց առցանց անցկացվող Clutch Chess International մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում:
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ մրցամարտի առաջին երկու պարտիայում մեր գրոսմայստերը պարտություն կրեց: Այնուհետև երկու ոչ-ոքի գրանցվեց: Երկու միավոր տվող 5-րդ պարտիայում Լևոն Արոնյանը ցայտնոտի պատճառով երրորդ պարտությունը կրեց, իսկ վերջին պարտիայում քայլերը կրկնելով հաշտություն կնքեց: Այդպիսով, 6 տուրից հետո մեր շախմատիստը զիջում է 2:6 հաշվով:
Այսօր կկայանան 7-12-րդ տուրերը: Եզրափակիչ մտնելու համար Լևոն Արոնյանին հարկավոր է անպարտելի մնալ և երեք հաղթանակ տանել (դրանցից մեկը վերջին երկու տուրում, որը երեք միավոր է տալիս), ինչը դժվար խնդիր է, քանի որ մրցամարտն անցկացվում է մեր շախմատիստի համար անհարմար ժամերին՝ գիշերը: