Բացել լրահոսը Փակել լրահոսը
նիկոլ փաշինյան1
A A
Տնտեսություն

Եղվարդ-Աշտարակ մայրուղի. այն կշրջանցի Երեւանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

«Կառուցենք Հայաստանը նորովի»․ այս նշանաբանի ներքո վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ՀՀ տարածքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների վերաբերալ։

Հիմնանորոգվում է Եղվարդ-Աշտարակ մայրուղու 12,7 կմ ճանապարհ: Կոտայքի և Արագածոտնի մարզերը կապող մայրուղու այս հատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 80-ականներին: Ամբողջությամբ շրջանցելով Երևանը՝ այս ճանապարհը կթեթևացնի մայրաքաղաքի երթևեկության ծանրաբեռնվածությունը: Պետական բյուջեի ֆինանսավորումը 1 մլրդ 367 մլն դրամ 1: Աշխատանքները նախատեսված է ավարտել 2020 թվականի օգոստոսին, ինչպես նաև Հիմքից կառուցվում է լիովին նոր քառաթև կամուրջ: Տրանսպորտային ենթակառուցվածքի նախագծի արժեքը 348 մլն դրամ է: Շինարարության ավարտը նախատեսված է 2020 թվականին: