«Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Արարատ-Արմենիան» 22-րդ տուրի խաղում սեփական դաշտում 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ:
Հանդիպման 11-րդ րոպեին Դենիս Դեդեչկոն առաջ մղեց հյուրերին: Տանտերերն արդեն 22-րդ րոպեին հավասարացրին հաշիվը: Աչքի ընկավ Սերգեյ Վակուլենկոն: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Յոհան Գուֆրանը երկրորդ հնդակն ուղարկեց «Արարատի» դարպասը:
Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիայի» նիդեռլանդցի ֆուտբոլիստ Մաիլսոն Լիման երկու անգամ վստահորեն իրացրեց 11մ հարվածները: Հյուրերի ֆրանսիացի խաղացող Թոմաս Ֆիբելը ընդամենը կրճատեց հաշվի տարբերությունը:
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 44 միավոր և հիմնովին հաստատվեց առաջին տեղում: Թիմն այժմ 8 միավորով է գերազանցում երկրորդ տեղում ընթացող «Շիրակին»:
«Արարատը» երրորդ պարտությունը կրեց 1-6-րդ տեղերի համար մրցաշարում և 32 միավորով շարունակում է զբաղեցնել 6-րդ տեղը:
Վաղը տեղի կունենա տուրի վերջին հանդիպումը: Երրորդ տեղում գտնվող «Լոռի ՖԱ»-ն կհյուրընկալի 5-րդ հորիզոնականում ընթացող «Ալաշկերտին»: