Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+serbia
A A
Սպորտ

Սերբիայում 16 հազար հանդիսական է եկել ֆուտբոլային խաղին

Սերբիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության «Դինամո» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպմանը ներկա է եղել 16 հազար հանդիսական: Այդ մասին հայտնում է tuttosport-ը:

Սերբիայում ֆուտբոլի ընթացիկ մրցաշրջանը վերսկսել է մայիսի 29-ին: Սկզբում խաղերն անցել են առանց հանդիսականների, բայց հունիսի 1-ից թույլատրվել է մինչև 1000 հանդիսականի ներկայությունը: Եվ ահա, այս շաբաթվանից Սերբիայի կառավարությունն թույլ է տալիս հանդիսականներով անցկացնել սպորտային բոլոր միջոցառումները, այդ թվում ֆուտբոլային խաղերը: 

Հավելենք, որ Սերբիան առաջին երկիրը չէ, որը կորոնավիրուսի պանդեմիայի տարածումից հետո բացել է մարզադաշտերի դռները երկրպագուների առաջ: Հունգարիայում նման օրենք գործում է հենց մրցաշրջանի վերսկսման սկզբից, իսկ ահա Բելառուսում ոչ միայն չեն դադարեցրել խաղերը, այլև չեն սահմանափակել ֆուտբոլասերների մուտքը մարզադաշտեր: