Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Նախագահ Հարությունյանը և Նորին Սուրբ Օծությունը քննարկել են Մայր Աթոռի հետ համագործակցության ծրագրերին, պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին և Արցախի հոգևոր կյանքին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել համավարակի տարածման կանխարգելման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ 

Նախագահը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին Արցախին ցուցաբերվող մշտական աջակցության համար և մոտակա ժամանակահատվածում Մայր Աթոռ այցելելու ցանկություն հայտնելԱմենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ է ընդունել Արայիկ Հարությունյանի մտադրությունը և իր օրհնությունն ու բարեմաղթանքները հղել  արցախահայությանը։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ