A
A
Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը կանցկացվի առցանց հարթակում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի ֆեդերացիան lichess.org հարթակում հունիսի 17-ին կանցկացնի շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն՝ Տիգրան Պետրոսյանի ծննդյան 91-ամյակին նվիրված առցանց հուշամրցաշար: Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Հուշամրցաշարին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան շախմատիստները՝ անկախ վարկանիշից և մարզական կարգից։ Այն կանցվացվի շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով, կայծակնային խաղի՝ 3 րոպե + 1 վայրկյան ժամակարգով:
Մրցաշարի հաղթողը կպարգևատրվի «Տիգրան Պետրոսյանի» անվան ոսկյա, իսկ 2-րդ և 3-րդ մրցանակակիրները՝ արծաթյա հուշամեդալներով։ Սահմանված են նաև մի քանի անհատական մրցանակեր (լավագույն աղջիկ, վարկանիշ չունեցող, մինչև 12 և 8 տարեկաններ):