Լիտվան բժիշկների թիմ է ուղարկելու Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
Աջակցիր «Ա1+»-ինԼիտվայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ է ուղարկելու Հայաստան։ Այս մասին «Թվիթերի»-ի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը։
«Հայաստանը շարունակում է ինտենսիվ պայքարը համաճարակի դեմ։ Լիտվան շարունակում է կանգնել մեր հայ գործընկերների կողքին։ Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է բժիշկների թիմ և փորձագետներ ուղարկել Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով»,- գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը` հայերեն մեկ նախադասություն գրելով. «Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»։
ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Գայանե Աբրահամյանն այս առթիվ Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Լիտվայի կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ (ըստ ՀՀ կարիքների) Հայաստան գործուղելու խիստ կարևոր որոշումը։
Շնորհակալ ենք մեր լիտվացի բարեկամներին, Լիտվայի կառավարությանը։
Այս գործընթացն իրականություն է դարձել Լատվիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի ամենօրյա հսկայական աշխատանքի շնորհիվ»։
