Բացել լրահոսը Փակել լրահոսը
sevan-2
A A
Պաշտոնական

Երկու հոգի ջրահեղձվել է Սեւանա լճում

Հունիսի 10-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թիվ 1 հանրային լողափում կան ջրահեղձված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ափից 20 մ հեռավորության վրա և մոտ 2․5 մ խորությունից ջրափրկարարները դուրս են բերել Կառլեն Պ․-ի (ծնված 2004 թ․) և Լևոն Ս․-ի (ծնված 2004 թ․) դիերը։