Բացել լրահոսը Փակել լրահոսը

Լեւոն Արոնյանը գեղեցիկ զոհաբերությամբ անակնկալի բերեց մրցակցին (տեսանյութ)

A A

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Clutch Chess International առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին:

Այսօր կայացած 7-12-րդ տուրերից առաջին պարտիայում գրանցվեց ոչ-ոքի արդյունք, իսկ հետո կողմերը մեկական հաղթանակ տարան: 10-րդ տուրում կրկին ոչ-ոքի արձանագրվեց, իսկ ահա երեք միավորանոց 11-րդ պարտիայում հաջողության հասավ ռուսաստանցի շախմատիստը՝ որն առաջ անցավ նաև հաշվի մեջ՝ 8:7:

Վերջին, վճռորոշ պարտիայում, Լևոն Արոնյանին միմիայն հաղթանակ էր հարկավոր հաջորդ փուլ մտնելու համար: Մեր շախմատիստը բավական ակտիվ սկսեց պարտիան և դիրքային առավելություն ստացավ, իսկ հետո գեղեցիկ զոհաբերությամբ անակնկալի բերեց մրցակցին և գեղեցիկ հաղթանակ տարավ:

Այդպիսով, Լևոն Արոնյանը հաղթեց 10:8 հաշով և մտավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Ֆաբիանո Կարուանա – Լեյնիեր Զույգի հաղթողի հետ: