Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՕԳ
A A
Հասարակություն

ԶՈՒ գլխավոր շտաբում այլ պաշտոնանկություններ և նոր նշանակումներ եղե՞լ են, թե՞ ոչ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը նախօրեին պաշտոնից հեռացավ․ նրա փոխարեն ԳՇ պետ նշանակվեց Օնիկ Գասպարյանը։ 

«Ա1+»-ը նաև տեղեկություններ ուներ, որ ԳՇ-ում աշխատակիցների, պաշտոնյաների շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր կան։

ԶՈւ ԳՇ Վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այլ պաշտոնանկություններ եղել են, ինչպես նաև փորձեցինք տեղեկություն ստանալ վարակվածության մասով։

Ասատրյանի տեղեկություններով՝ այլ չեն եղել, իսկ այլ մանրամասների մասով առաջարկեց խոսել Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, մայոր Շուշան Ստեփանյանի հետ։

«Մենք ընդհանրապես հայտարարել ենք, որ կորոնավիրուսի թեման չենք քննարկում և չենք մեկնաբանում։ Ելնելով անվտանգային խնդիրներից՝ թվեր, անուններ, զորամասեր և այլ տվյալներ չենք հանրայնացնում և դրանց վերաբերյալ մեկնաբանություն չենք տալիս։ Ընդհանուր իրավիճակը կառավարելի է, և կորոնավիրուսի հետ առնչվող որևէ անսպասելի զարգացում չկա Զինված ուժերում»,- նշեց Ստեփանյանը։

Հարցին՝ բացի Արտակ Դավթյանից այլ պաշտոնանկություններ և նոր նշանակումներ եղե՞լ են պատասխանեց, որ ոչ։ «Հետևեք պաշտոնական լրահոսին։ Ինչը որ լինում է, մենք տեղեկացնում ենք»,- եզրափակեց նա։