Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_9128
A A
Պաշտոնական

Աշտարակի կամրջի տակ հայտնաբերվել է բազմաթիվ կոտրվածքներով քաղաքացի․ լուսանկարներ

Հունիսի 8-ին, ժամը 16:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի կամրջի տակ կա քաղաքացի, որը հավանաբար ցած է նետվել կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կամրջի տակ հայտնաբերվել է բազմաթիվ կոտրվածքներով քաղաքացի։ Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։