A
A
Նախագահը ստորագրել է
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել։ Դրանցից մեկով Էդուարդ Մարտիրոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և արձակվել ծառայությունից։
Նախագահի մյուս հրամանագրով՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Նախագահի հրամանագրով՝ Արման Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից, մեկ այլ հրամանագրով՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է Վահե Ղազարյանը։
Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Դավթյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ:
Այդ պաշտոնում, նախագահի հրամանագրով, 5 տարի ժամկետով նշանակվել է Օնիկ Գասպարյանը։