Բացել լրահոսը Փակել լրահոսը
strel_io
A A
Հասարակություն

ԱՄՆ-ում մեքենան մխրճվել է ցուցարարների մեջ, ապա վարորդը կրակել է մարդկանց վրա (տեսանյութ)

ԱՄՆ Սիեթլ քաղաքում մեքենան մխրճվել է ցուցարարների մեջ։ Ապա վարորդը դուրս է եկել մեքենայից ու կրակոցներ արձակել ցուցարարների ուղղությամբ։

Նշվում է, որ կրակոցների արդյունքում մեկ հոգի վիրավորվել է, նա տեղափոխվել է հիվանդանոց։

Կրակոցներ արձակողը ձերբակալվել է։ Տեղի ունեցածն ականատեսները նկարահանել են հեռախոսներով ու տեղադրել համացանցում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում արդեն մի քանի օր է՝ ցույցեր են ընթանում ընդդեմ ռասսիզմի եւ ոստիկանների կողմից կիրառվող բռնությունների։