ԵՊԲՀ մեկուսարանը հաջորդ շաբաթ կօգտագործվի․ ինչո՞ւ չի գործածվել մարտի 25-ից հետո
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետի եւ մյուս պաշտոնյանների հայտարարության ֆոնին՝ մշակութային գործիչ, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ կովիդ-բաժանմունքը (մեկուսարան) ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով դատարկ է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։
Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժօգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ հիվանդանոցային անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև բուժհաստատությունների։
Ո՞վ է սրա պատասախանը տալու»:
Այս գրառումը բազմաթիվ մեկնաբանությունների առիթ դարձել․ օգտատերերը հարցեր են բարձրացնում՝ հասկանալու՝ ում պետք է մեղադրել։
Արձագանքել է նաեւ ԵՊԲՀ խոսնակ Շուշան Դանիելյանը․ «Մեկուսարանը պատրաստ է մարտի 25-ից, այսօր առողջապահության փոխնախարարը և ԵՊԲՀ կլինիկական հարցերով պրոռեկտորը համաձայնություն են ձեռք բերել եկող շաբաթվանից օգտագործել մեկուսարանը՝ համապարասխան ցուցումների համաձայն»։շ
Ավելւ ուշ Շուշան Դանիելյանը իր էջում գրառում է արել , որ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։ Հանդիպման ընթացքում, փոխնախարարը ԵՊԲՀ ղեկավարության հետ քննարկել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու հնարավորության հարցը։
Քննարկվել է նաև թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման, ինչպես նաև հիվանդանոցի առանձնացված հատվածում ևս 10 մահճակալի տրամադրման հնարավորությունը՝ Covid վարակ ունեցող անձանց բուժման նպատակով։
Ի դեպ․ այսօր Առողջապահության նախարարությունը դիմել էր կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոններին՝ հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն։