Բացել լրահոսը Փակել լրահոսը
103152859_545683186109907_2651408924214933315_n
A A
Հասարակություն

Կիևից Երևան են վերադառնում ՀՀ 84 և Ուկրաինայի 9 քաղաքացիներ

Ուկրաինայում ՀՀ դեսպանատան ֆբ-յան էջը տեղեկացնում է․

Հունիսի 7-ին ուկրաինական #SkyUp ավիաընկերության Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան մեկնեցին ՀՀ 84 քաղաքացիներ և Հայաստանի մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 9 քաղաքացիներ (ընդամենը՝ 93 հոգի):

Հնարավոր խնդիրները տեղում կարգավորելու նպատակով Կիևի «Բորիսպիլ» օդանավակայան էին մեկնել ՀՀ դեսպանության աշխատակիցները:

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանին, կիևաբնակ գործարար Հրաչ Անտոնյանին և Խարկիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանին 17 անապահով ուղևորների համար տոմսեր ձեռք բերելու համար (11+3+3):

Դեսպանությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ պարետատանը, ՀՀ ԱԳ նախարարությանը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությանն ու Ուկրաինայի ԱԳՆ-ին, և, իհարկե, SkyUp ընկերությանը թռիչքի կազմակերպման հարցում համագործակցելու համար: