Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. հունիսի 4-ը. «Գողականների ԱԺ է լինում» (տեսանյութ)

Իշխանությունը մտադիր է վաճառել կոնյակի գործարանը։ Ընդդիմությունը դա համարում է ազգային արժեքի ոչնչացում եւ մտադիր է ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրել։ Երբ ստորագրությունների բավարար քանակն ապահովվել էր, հանկարծ 4 պատգամավոր հետ վերցրեց ստորագրությունը՝ տապալելով արտահերթի կայացումը։

1998-ի հունիսի 4-ի՝ Արշակ Սադոյանի բնորոշմամբ՝ իշխանությունը բազար-բլոտ է խաղում։

1999-ի հունիսի 4-ին Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ կայացել են խորհրդարանական խայտառակ ընտրություններ, եւ ինքն անհապաղ պահանջում է դեռ աշխատանքները չսկսած Ազգային ժողովի հրաժարականը։ Գործազուրկ, սոցիալական ծանր պայմաններում ապրող եղվարդցիները կքել են հարկերի բեռի ներքո։

 2000 թվականի այս օրը Երեւանում կայացավ միջազգային 2-րդ ջազ փառատոնը՝ առաջին մեծության աստղ Չիկ Կորեայի մասնակցությամբ։ Հանդիսատեսը աշխարհահռչակ երաժիշտների կատարումներին զուգահեռ հիացավ նաեւ 12-ամյա գյումրեցի Տիգրան Համասյանի չքնաղ մատուցմամբ։ Այդ պահին արդեն մասնագետները համոզված էին, որ Համասյան ազգանունը շուտով հայտնի է դառնալու ամբողջ աշխարհում։ Հայկոմկուսի կարկառուն ներկայացուցիչներից Խորեն Սարգսյանը 2001-ի հունիսի 4-ին հերքում էր տեղեկությունները, թե Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կոմունիստական կուսակցությունները համատեղ հանդես են գալու «Կարմիր կամուրջ» նախաձեռնությամբ։

2001-ի այս օրը հայտարարվեց, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու համար Հայաստանը պարտավոր է հարկային արտոնություններ սահմանել ներկրողների համար։ 2012-ի հունիսի 4-ին ՀՌԱԿ եւ Արմենական ռամկավար կուսակցությունների միավորմամբ մեր երկրում հիմնադրվեց Ռամկավար ազատական կուսակցությունը։ Նոր կուսակցության ղեկավար Հակոբ Ավետիքյանը հայտարարեց, որ գիտե, թե որն է Հանրապետական կուսակցության հաջողության բանալին եւ ինքը հետեւելու է իշխող կուսակցության օրինակին։

2012-ի այս օրը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանում մասնակցեց մարդու իրավունքների ոլորտում մրցանակների հանձնման արարողությանը, որ գործընկեր կառույցների հետ նախաձեռնել էր ԱՄՆ դեսպանությունը։ Երեւանում անցկացրած պաշտոնական հանդիպումների ժամանակ նա կարեւորեց Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցությունների շարունակումը՝ վստահեցնելով, որ նույն կոչով Բաքվում էլ է հանդես գալու։

2013-ի այս օրն Ազատության հրապարակում սոցիալական պահանջներով նստացույց սկսեցին մի խումբ ազատամարտիկներ։