Բացել լրահոսը Փակել լրահոսը
զին
A A
Պաշտոնական

Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինվոր է մահացել

Հունիսի 3-ին՝  ժամը 13:50-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Սարգիս Մասիսի Ղուլյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն