Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Գազի գնի թանկացումը  փակուղի է   տնտեսության համար. Արա Քառյան (տեսանյութ)

Տնտեսվարողների   համար  գազի գնի բարձացումը կբերի լայն սպառման ապրանքների թանկացման. «Լոգիկա» ֆինանսատնտեսական և գործարար անկախ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արա Քառյանը կարծում է, որ թանկացումը պարզապես  անխուսափելի է։

Սրան  կգումարվի այն, որ մեր արտահանողները ԵԱՏՄ շուկայում  չեն դիմանա մրցակցությանը։

 «Եթե մենք ասում ենք՝ Covid 19-ը հաղաթահարելուց հետո կբացվեն նոր հնարավորություններ, ապա այդ հնարավորություններից մեկն այն է, որ  աշխարհում էներգակիրների գները երկու անգամ նվազել են, եւ՛ նավթի, եւ՛ գազի, այ սա գործոն է, որը նպաստելու է այդ կտրուկ աճին։ Բայց մեր իրավիճակում այլ է, մենք հիմա այս լուծումով, երբ սակագինը պետք է բարձրանա միայն տնտեսվարողների համար, կնվազեցնենք արտահանողների մրցունակությունը»,- ասում  է Արա Քեռյանը։

Նա նաեւ հիշեցնում է, արտագնա աշխատողները այս տարի սահմանները փակ լինելու հետեւանքով չեն մեկնելու. « Այսինքն, այն տրանսֆերտները, որ պետք է Հայաստան ուղարկեին արտագնա աշխատողները, չենք ստանա: Սա ամբողջ շղթա է եւ այս առումով կհորդորեի, որպեսզի վերանայվեն որոշումները, որպեսզի գազի գնի բարձրացումը չանդրադառնա բացառապես տնտեսվարողների վրա, ինչը բավականին վատ հետեւանքներ կունենա մեր տնտեսության համար եւ անգամ առեւտրային հաշվեկշռի վրա կանդրադառնա»,

Հիշեցնենք, որ  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ  «գազի գնի և տեղափոխման սակագնի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ չեն ավարտվել, սակայն  բնակիչների համար կապույտ վառելիքը չի թանկանա,  իսկ տնտեսվարողների համար  այդ փոփոխությունը չի լինի կրիտիկական, կամ չի լինի այնպիսին, որը կազդի ինքնարժեքի վրա էականորեն ու կհանգեցնի գների թանկացման»։

 

Մանրամասները՝  տեսանյութում