Ճապոնացի պրոֆեսորը կասկածի տակ է դրել Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացումը
Աջակցիր «Ա1+»-ինԵկող տարի դժվար թե աշխարհը հաղթահարած լինի կորոնավիրուսը, հետևաբար ՄՕԿ-ը դժվար թե կարողանա անցկացնել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը: Ռուսական rbc.ru կայքի հարցերին պատասխանելիս նման կարծիք է հայտնել Ճապոնիայի առաջատար համաճարակաբան, Կոբեի համալսարանի պրոֆեսոր Կենտարո Իվատան։
«Խաղերի կայացման համար անհրաժեշտ է երկու պայման. նախ Ճապոնիան պետք է լիովին հաղթահարի կորոնավիրուսը, երկրորդ՝ մյուս երկրները նույնպես մինչ այդ հաղթահարած լինեն համաճարակը: Մինչև հաջորդ տարվա սկիզբը Ճապոնիան, ամենայն հավանականությամբ, կհաղթահարի այդ ճգնաժամը, իսկ ահա աշխարհի մյուս երկրներում դժվար թե լուծված լինի այդ խնդիրը:
Եթե խաղերին մասնակցեին միայն մեր տարածաշրջանի երկրները, ապա առանց վախենալու կարելի էր կազմակերպել միջոցառումը, բայց օլիմպիական խաղերն անհնար է, քանի որ մասնակից երկրների քանակը շատ-շատ է։
ՄՕԿ-ը հայտարարել է, որ եթե Տոկիոյի խաղերը չկայանան, ապա այն կչեղարկվի և հաջորդ խաղերը կկայանան 2024թ, Փարիզում: Կարծում եմ, այդպես էլ կլինի, քանի որ կորոնավիրուսը շատ խորամանկ վարակ է և դրա դեմ պայքարի համար երկար ժամանակ է պահանջվում», - ասել է ճապոնացի համաճարակաբանը: