Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess uxix
A A
Սպորտ

Ուղիղ. Հիկարու Նակամուրա - Դանիլ Դուբով. եզրափակիչ պատասխան մրցամարտ (տեսանյութ)

Առցանց անցկացվող Lindores Abbey Rapid Challenge շախմատի մրցաշարում այսօր կկայանա եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումը:

Ամերիկացի Հիկարու Նակամուրան կրկին ուժերը կչափի ռուսաստանցի Դանիլ Դուբովի հետ: Մրցամարտի առաջին օրը 2,5:1,5 հաշվով հաղթել է ամերիկացի գրոսմայստերը: 

Կողմերը նախ կանցկացնեն արագ շախմատի չորս պարտիա: Ոչ-ոքի դեպքում հաղթողը կորոշվի «Արմագեդոնում»: Եթե Հիկարու Նակամուրան կրկին հաղթանակ տանի, ապա նա ժամանակից շուտ կճանաչվի չեմպիոն, հակառակ դեպքում վաղը կանցկացվի լրացուցիչ մրցամարտ:

Հիկարու Նակամուրա - Դանիլ Դուբով պատասխան հանդիպման ուղիղ եթերը՝ ստորև.