Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lori
A A
Սպորտ

«Լոռի ՖԱ»-ն չի երկարացրել իսպանացի մարզիչների պայմանագրերը

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Լոռի ՖԱ» ակումբը այսօր հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

«Տեղեկացնում ենք, որ իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյայի, ինչպես նաեւ նրա օգնականներ Ֆրանցիսկո Կոմպանի, Խորխե Գոմեսի, Ագուստին Պիրեսի եւ Էնրիկե Խիլի պայմանագրերն ավարտվել են։

«Լոռի ՖԱ»-ն ստիպված է չերկարաձգել պայմանագրերն իսպանական մարզչական շտաբի հետ, քանի որ COVID-19 վիրուսով պայմանավորված, ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով Դավիդ Կամպանյայի եւ նրա երկու օգնականների վերադարձը Հայաստան անհնարին է։

Իսպանական մարզչական շտաբը «Լոռիում» էր 2019 թվականի հունիսից։

«Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում  Դավիդ Կամպանյային եւ նրա օգնականներին բարձր պրոֆեսիոնալիզմի, կատարած աշխատանքի եւ նվիրվածության համար՝ մաղթելով լավագույնը կարիերայի հետագա ընթացքում»։

Այդպիսով, Հայաստանի առաջնության վերսկսումից հետո, որը դադարեցբվել էր կորոնավիրուսի հետևանքով, բարձրագույն խմբի 9 թիմերից երկուսը զրկվեցին իրենց գլխավոր մարզիչներից: Մինչ այդ ռուսաստանցի Իգոր Կոլիվանովի հետ պայմանագիրը չէր երկարաձգել Երևանի «Արարատը»: