Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess nakamura (1)
A A
Սպորտ

Հիկարու Նակամուրան եզրափակիչ առաջին մրցամարտում հաղթեց Դանիլ Դուբովին

Առցանց անցկացվող Lindores Abbey Rapid Challenge շախմատի խոշոր մրցաշարում այսօր կայացավ եզրափակիչ առաջին հանդիպումը:

Խմբային մրցաշարի հաղթող Հիկարու Նակամուրան 2,5:1,5 հաշվով առավելության հասավ մրցաշարի հայտնությունը դարձած Դանիլ Դուբովին: Ամերիկացի շախմատիստը հաղթեց առաջին երկու պարտիայում, երրորդում պարտություն կրեց, իսկ չորրորդն ոչ-ոքի ավարտեց:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա վաղը: Ռուսաստանցի 24-ամյա շախմատիստ Դանիլ Դուբովը պայքարը շարունակելու համար պետք է անպայման ռևանշի հասնի այսօր կրած պարտության դիմաց, հակառակ դեպքում Հիկարու Նակամուրան ժամանակից շուտ կհռչակվի մրցաշարի հաղթող: