Բացել լրահոսը Փակել լրահոսը
101303618_3226175254108626_5834538000159080448_o (1)
A A
Հասարակություն

ԱՄՆ-ում կրքերը չեն հանդարտվում․ լուրեր կան, որ Թրամփը ստիպված է եղել թաքնվել բունկերում․ լուսանկարներ

ԱՄՆ-ում մասսայական անկարգությունները շարունակվում են, դրանք արդեն ավելի քան 100 քաղաք են ներառել։

Որքան շատ են իրավապահ մարմիններն ուժ կիրառում, այնքան բողոքի ալիքը մեծանում է։ Ցուցարարները այրում են շենքեր ու մեքենաներ, քարերով խփում ոստիկաններին։ Թեեւ բազմաթիվ քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել, Ազգային գվարդիան է մտցվել, միեւնույնն է՝ օգուտ չկա։

Նախօրեին Վաշինգտոնում ցուցարարների եւ ոստիկանների բախման արդյունքում ավելի քան 40 ոստիկան է տուժել։

CNN-ի փոխանցամբ՝ Վաշինգտոնում բախումների ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված է եղել թաքնվել բունկերում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ցույցեր սկսվեցին այն բանից հետո, երբ ոստիկանը սեւամորթ Ջորջ Ֆլոյդին ձերբակալելիս սպանել էր նրան։ Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է, որ ոստիկանը երկար ժամանակ ծնկով սեղմում է տղամարդու վիզը, թեեւ վերջինս մի քանի անգամ ասում է, որ խեղդվում է, չի կարողանում շնչել։ 

На изображении может находиться: один или несколько человек, ночь, огонь и текст

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, ночь, огонь, небо и на улице

На изображении может находиться: 1 человек, огонь

На изображении может находиться: один или несколько человек, огонь и на улице

На изображении может находиться: один или несколько человек, ночь, небо, текст и на улице

На изображении может находиться: ночь, велосипед и на улице