Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու նախագիծը (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի նախաձեռնած  «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը ԱԺ-ում «83 կողմ» «16 դեմ» «0 ձեռնպահ» ձայներով ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Նշենք, որ փաթեթը Ազգային ժողովին հնարավորություն է տալիս չեղարկել ռազմական կամ արտակարգ դրության ընթացքում նշանակված հանրաքվեն, ինչպես նաև կարգավորումներ է սահմանում այն դեպքերի համար, երբ հանրաքվեն այնուամենայնիվ կայանում է

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ նախագիծը հակասահմանադրական է, ուստի իրենք քվեարկությանը չեն մասնակցի:

Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ ԲՀԿ-ն, ևս նախորդ քննարկումներին դեմ էր արտահայտվել այս նախագծին և այն համարել էր հակասահմանադրական: Այսօր մինչ քվեարկությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց, ինչից հետո նախագծին դեմ քվեարկեց:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Ազգային ժողովը կողմ քվեարկեց հակասահմանադրական օրենքի, քանի որ Ազգային ժողովի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ:

«Նույն տրամաբանությամբ ԱԺ-ն կարող է քվեարկել և չեղարկել, օրինակ, հունիս ամիսը կամ Նոր տարին»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ասաց՝ եթե ընդդիմադիրները մտավախություն ունեն, որ այս նախագծից հետո ձեռնարկվելու են քայլեր, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը 2015 թվականի Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար, ապա իրենք դա անելու են:

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկությամբ որոշում կայացվեց հարցը քննարկել հատուկ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմով: